Նախագծեր
Ստուդիո 20
Արվեստանոց 20-ը տարածք է քննարկումների, մտածելու և ստեղծագործականության համար: Արվեստանոց 20-ի նպատակ ունի տրամադրել համագործակցային և ոչ պաշտոնական հարթակ, որտեղ կարող են հանդիպել ստեղծագործ ուժերը մտերմիկ հավաքների, քննարկումների, մտածելու, ինֆորմացիայի փոխանակման և արտադրության համար:
Այցելել կայքը
Վիդեո Արտ Արխիվ / ՎԱԱ
Վիդեո Արտ Արխիվը ստեղծվել է շարժվող պատկերի միջոցով փոխանցվող բովանդակությունը վերա-արծարծելու և այդ բովանդակության հիման վրա խոսակցություններին նպաստելու նպատակով: Այն առաջին հերթին վիդեո արտի եւ պերֆորմանսի ֆիզիկական եւ օնլայն պահոց է, ապա հարցադրելու առիթ, թե ինչպես է շարժվող պատկերը արտադրում մտածողության ուղիներ:
Այցելել կայքը
Դիտումներ և զրույցներ
Վիդեո Արտ Արխիվի Դիտումներ եւ զրույցներ հանրային ծրագրի նպատակն է ժամանակակից արվեստի կոնտեքստում հարցադրել, թե ինչպես է շարժվող պատկերը արտադրում մտածողության ուղիներ և նպաստել շարժվող պատկերի վերաբերյալ քննադատական դիսկուրսի ստեղծմանը: Ծրագրի խնդիրն է վերա-արծարծել այն բովանդակությունը, որին անդրադարձել են վերջին 25 տարիներին Հայաստանում գործող արվեստագետները:
2016
Մայիս 12, 2016 - Հարություն Սիմոնյան. Մարմինը շարժման մեջ
Մայիս 19, 2016 - Հովհաննես Մարգարյան. Նոր քաղաքական արվեստ
Մայիս 26, 2016 - Դիանա Հակոբյան. Թռիչքը ծայրահեղ շարժում
Արտ Սխեմա
Արտ Սխեման գործիք է կառուցվածքային տվյալներով կայքեր ստեղծելու և այդ կայքերը հեշտությամբ կառավարելու գործիք է: Արտ Սխեման ստեղծել է կառավարման համակարգ, որը կայք ստեղծելու գործընթացը դարձնում է հեշտ և քիչ ժամանակատար:
Այցելել կայքը
Ռադիո Անտենա
Ռադիո Անտենան իրականացվում է արվեստագետների և ընկերների կողմից, այն ստեղծվել է և նվիրված է՝ պատկերացնելու և փորձարկելու ձայնի միջոցով հաղորդակցությունը բակերի, թաղամասերի, քաղաքների, Կովկասի հարևանության և մնացած աշխարհի միջև։
Համաժամանակյա ռադիոհաղորդումը հնարավորության կտա լսել և անգամ խառնել տարբեր ալիքները՝ հիմնված հանպատրաստից միքսելու գաղափարի վրա՝ ստեղծելու սեփական աուդիո փորձառություն։ Հարթակը բաց է ողջ աշխարհից այլ նախաձեռնությունների հետ համագործակցության համար։
Այցելել կայքը
ցուցահանդեսի հանրային ծրագիր
Մարտի 30, 2016 - Արվեստի քաղաքականացումն ընդդեմ քաղաքականության գեղագիտականացման
Մարտի 23, 2016 - Լուտա՞նք,բռնության սպառնալիքի ցուցադրու՞մ, թե պոլիտկոռեկտություն. քաղաքացիական բողոքի մասնակցության ձևերի ռելեվանտության շուրջ
Մատրի 16, 2016 - Բազմություններ / կոլեկտիվ ստեղծագործություն
Մարտի 9, 2016 - Մեդիածուղակներ կամ (ցուցա)դրականությունը՝ հարկադիր-կամավոր